Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Էրեբունի վարչական շրջանի, Նոր Խարբերդի որոշ հասցեներում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Էրեբունի վարչական շրջանի, Նոր Խարբերդի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի, Արցախի թաղամասի առանձնատների (մասնակի), Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը` Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի Զոնալ թաղամասի, 1-ից 10-րդ փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Leave a Reply

Your email address will not be published.