Գարիկ Գալեյանը կալանավորվեց

Գարիկ Գալեյանը կալանավորվեց

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը երկու ամսով կալաանավորվեց: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Գարիկ Գալեյանն ուներ պատժի և կալանավորման կրմանը խոչընդոտող 3 հիվանդություններ, որոնք սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վարույթի ընթացքում նման պարագայում անթույլատրելի է անձին խոշտանգման ենթարկելը։ Նման պարագայում այս հիվանդություններով անձի նկատմամբ կալանքի կիրառումը անձի նկատմամբ խոշտանգում է»,- Նշեց Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ պատրաստվում են դատարանի որոշումը բողոքարկել:

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

 

Leave a Reply

Your email address will not be published.