Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխայի մահվան դեպքի առնչությամբ ԱՍՀ նախարարությունը պարզաբանում է տարածել

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխայի մահվան դեպքի առնչությամբ ԱՍՀ նախարարությունը պարզաբանում է տարածել

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխայի մահվան դեպքի առնչությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ):

«Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներով երեխաներ, և ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։ 2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։

Դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս»,-գրված է պարզաբանման մեջ:

Leave a Reply

Your email address will not be published.