Գնդակը Երևանի դաշտում է․ Զախարովան՝ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին

Գնդակը Երևանի դաշտում է․ Զախարովան՝ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին

Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցում գնդակը Երևանի դաշտում է։ Այս մասին, ինչպես հայտնում է БЕЛТА-ն, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական կողմին բավարարում է, որ Հայաստանը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու հարցում։ Մենք համոզված ենք, որ այս քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»,- նշել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ նման որոշումները ՀԱՊԿ-ում հաստատվում են ամենաբարձր մակարդակով՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետներին, ապա ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Այն պահին, երբ նրանք պատրաստ կլինեն, մենք կկարողանանք վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդալությունների ամրագրմանն ուղղված աշխատանքներին։ Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

Leave a Reply

Your email address will not be published.