Գուրգեն Արսենյանի հավատարմագրերի պատճենն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը․ քննարկել են նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունների ներկա վիճակը

Գուրգեն Արսենյանի հավատարմագրերի պատճենն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը․ քննարկել են նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունների ներկա վիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է  Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին, նա ՌԴ փոխարտգործնախարարին է հանձնել իր  հավատարմագրերի պատճենը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունից։

Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև հեռանկարները։ Նշվում է նաև, որ Միխայիլ Գալուզինը հաջողություն է մաղթել Գուրգեն Արսենյանին՝ որպես դեսպան իր առաքելությունն իրականացնելիս։

Leave a Reply

Your email address will not be published.