35 տարի առաջ Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։
ԱԺ-ից հայտնում են, որ պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու քաղաքներում Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Արցախի բոլոր մանկապարտեզներում լիարժեքորեն վերսկսվել է ուսումնադաստիարակչական գործընթացը։ Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի և ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Մանրամասները BacTV-ի պատրաստած տեսանյութում՝