Դատախազությունն ուսումնասիրում է Դիաննա Գասպարյանի սկեսուրի ապօրինության մասին հրապարակումը

Դատախազությունն ուսումնասիրում է Դիաննա Գասպարյանի սկեսուրի ապօրինության մասին հրապարակումը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հետք»-ի հրապարակումը։ Այս մասին  հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ «Հետք»-ը մասնավորապես գրել էր.

«Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: Այնտեղ շինարարությունը եռում է: Մի հատվածում բետոնացման աշխատանքներ են կատարվում, մյուս հատվածում՝ հողային: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:

«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը»։

Հրապարակումից հետո կարծիք հնչեց, որ Դիաննա Գասպարյանը պետք է հրաժարական տա։ Սակայն վերջինի մամուլի խոսնակը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝  նման հարց չի քնարկվում։

Leave a Reply

Your email address will not be published.