Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին

Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին

«Մենք պատասխան ունենք ստանալիք, այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել պատասխան ստանալու»,-Աբովյանից Երևան երթի ժամանակ հայտնեց Բագրատ Սրբազանը։

Նա ասաց, որ հագած սպիտակ հագուստը հաշտության, հաղթանակի և խաղաղության խորհուրդն է. «Մենք երթը այդպես են սկսել՝ առանց գույնի և բոլոր գույներով»։

Արձագանքելով իշխանությունների հայտարարությանը, թե շարժումը չի ցանկանում, որ Հայաստանը սահման ունենա՝ Սրբազանն ասաց. «Ցավոք սրտի, այս մարդիկ այնքան գաղափարազուրկ են, այնքան մոլորեցնող են, ստախոս են, որ խոսում են սահմանի մասին, որը չկա, մենք այսօր եկել ենք շատ պարզ, հանգիստ խաղաղ առանց որևէ ագրեսիայի երթ ենք անում»

Նա դիմեց իշխանություններին և ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ հայտարարելով. «Եթե որևէ բախում եղավ, ապա պաշտոնապես ասում եմ, իրենք են մեղավոր։ Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեկ կիրառելու, անօրինական որևէ  քայլ չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ»։

Սրբազանը հայտարարեց. «Եթե ձեզ համար սա կյանքի և մահվան պատերազմ է ձեր ժողովրդի դիմաց, ապա մեզ համար հաշտության, խաղաղության և  արժանապատվության, հայրենիքի, պատվի  շարժում, երթ, պայքար է, որը, ցավոք սրտի, դարձել է ներքին պայքար, սա պետք է լիներ արտաքին թշնամու դեմ»։

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում մնալու են այնքան, մինչև շարժման նպատակներն ու պահանջներն իրականացվեն։

Leave a Reply

Your email address will not be published.