Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում՝ կատարելով նաև նմուշառումներ արտադրվող տեսականուց: Նմուշները տրվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով՝ պանիր չեչիլ թել արտադրատեսակի նմուշը՝ listeria monocitogenes, պանիր տապակելու համար արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ, պանիր չանախ 45%-ոց արտադրատեսակի նմուշը՝ ախտածին ա/թ սալմոնելաներ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
«Դուստր Մարիաննա ՍՊԸ արտադրական առանջին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ»: