Եռաբլուրի եկեղեցում տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան

Եռաբլուրի եկեղեցում տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան

Հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան, ինչպես նաև ի հիշատակ ազատագրական պատերազմների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միությունը»:
«Դրանից հետո՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար:
Ժամը 12:30-ին մասնակիցների անունից ծաղկեպսակ կտեղադրվի հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին»։
facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Leave a Reply

Your email address will not be published.