Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին

Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին

«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,-  ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ որպես վարչապետի թեկնածու առաջարկվել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի անունը։

Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի թեկնածությանն ու օրենքով անհնարինությանը, Սրբազանն ասաց, որ այդ հարցին պետք է պատասխանեն իրավաբանները, իրավագետները։

Բագրատ Սրբազանն ասաց, որ ինքը որևէ ձևով որևէ մեկի ձեռքից կարծիք հայտնելու իրավունքը չի խլել։

Հարցին՝ կա՞ն մարդիկ, որոնց բացառում եք լինեն թեկնածուների շարքում կամ որպես թեկնածու քննարկվի, Բագրատ Սրբազանն ասաց. «Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ»։

Սրբազանն ասաց, որ առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ մանրամասն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published.