Երեւանի 9/2 ընտրատեղամասում ընտրությունների ժամանակ մարդիկ իրար հրմշտել են․ «Ականատես» դիտորդական առաքելություն

Երեւանի 9/2 ընտրատեղամասում ընտրությունների ժամանակ մարդիկ իրար հրմշտել են․ «Ականատես» դիտորդական առաքելություն

 

«Ականատեսի» համակարգող կենտրոնը 9/2 տեղամասում նկատել է հրմշտոց: Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։

 

«Ականատեսի համակարգող կենտրոնը 9/2 տեղամասում նկատել է հրմշտոց։ Մեր արագ արձագանքման խումբը ուղեւորվել է վերոնշյալ տեղամաս»,- նշվում է առաքելության ֆեյսբուքյան էջում:

 

Նշենք՝ Երեւանում մինչեւ ժամը 17:00-ն ընտրությանը մասնակցել է քաղաքացիների 21.36 %-ը։

 

Համեմատության համար նշենք, որ 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը 34,72 տոկոս էր։

Leave a Reply

Your email address will not be published.