Երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և, ընդհանրապես, անդրատլանտյան անվտանգության համար, Իլհամ Ալիևի հետ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք խրախուսում ենք խաղաղության գործընթացը և հույս ունենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև», – ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա։

«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ «երկու կողմերն էլ ավելի մոտ են խաղաղության հաստատմանը, քան երբևէ»։ Կոչ եմ անում Ադրբեջանին կայուն խաղաղության հասնել Հայաստանի հետ»,- ընդգծել է Ստոլտենբերգը:

Նշենք, որ այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան:

Պաշտոնյան Բաքվից հետո կայցելի Վրաստան և Հայաստան։

Երևանում և Թբիլիսիում Ստոլտենբերգը հանդիպումներ է ունենալու նախագահների և վարչապետների հետ։

Leave a Reply

Your email address will not be published.