Երևանի ավագանու իմքայլական անդամի ղեկավարած ՍՊԸ-ն Կենտրոնում խախտումներով շենք է կառուցում, շենքի սեփականատերը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու հետ փոխկապակցված անձ է

Երևանի ավագանու իմքայլական անդամի ղեկավարած ՍՊԸ-ն Կենտրոնում խախտումներով շենք է կառուցում, շենքի սեփականատերը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու հետ փոխկապակցված անձ է

Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ,  քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի անդամ,  «ՄԼ մայնինգ» ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր, գրում է «Հետք»-ը:

Քույր ու եղբայր Մանուկյանները 2019-ին, իրենց մի քանի հարևանների հետ, համաձայնագիր են ստորագրել, որ դեմ չեն Այգեստան 18 հասցեում գտնվող իրենց տան հարակից՝ Այգեստան 16 և 16/1 հասցեներում բազմահարկ շենքի կառուցմանը։

Բնակիչների խոսքով, կառուցումն ընթացել է մի շարք խախտումներով։ Նախ՝ շինարարությունը սկսվել է ավելի վաղ, քան ընկերությունը շինթույլտվություն է ստացել։

Իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերված խախտումները վերաբերել են սահմանազատմանը՝ որոշ հատվածներում չի պահպանվել ըստ համաձայնագրի սահմանված 1.5 մետր հեռավորությունը։

Նախագծի վերգետնյա երկրորդ հարկի հատակագծում երեւում է, որ առկա է բաց պատշգամբ՝ դեպի Այգեստան 2-րդ փողոց, թիվ 18/5 հասցեի ուղղությամբ դիտելիությամբ, որը ևս խախտում է: Մանուկյանները դիմել են նաև Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղից պատասխանել են, որ Այգեստան 2-րդ փողոց 16 տուն հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Երեւան համայնքի ղեկավարի կողմից նախագծման թույլտվության եւ ներկայացված աշխատանքային պատճենների միջեւ հայտնաբերվել են նախագծի անհամապատասխանություններ։

«Ման գրուպ» ՍՊԸ տնօրեն Վահե Օհանջանյանը, սակայն, համաձայն չէ անկախ փորձագիտական կենտրոնի փորձաքննության եզրակացության հետ։

Մանուկյանները դիմել են դատարան։ Մայիսին նշանակված է  առաջին դատական նիստը։

«Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, Բագրատ Մանուկյանը դեռ նախորդ տարի, երբ շինարարությունը սկսված չէր, առաջարկել է 400 000 դոլարով ձեռք բերել իր տունը՝ 200 քմ մակերեսով և ընդլայնել կառուցապատվող տարածքը։

Այնինչ Բագրատ Մանուկյանի խոսքով՝ երբ ընկերությունը ձեռք էր բերել հողատարածքը, որի վրա պետք է շինարարություն սկսեր, Բագրատին նման առաջարկ է արվել, բայց ինքը մեկ քառակուսի մետրի համար 2000 դոլար է առաջարկել։ Ընկերության սեփականատերերը կարծել են, որ դա շատ մեծ գումար է և չեն շարունակել խոսակցությունը։

«ՄԱՆ գրուպ» ընկերությունը բնակելի շենքի կառուցման շինթույլտվությունը ստացել է 2022-ի  նոյեմբերին, քանդման աշխատանքներ կատարելու թույլտվությունը՝ սեպտեմբերին։ Մինչդեռ ընկերության ֆեյսբուքյան էջում բնակելի շենքի նախագծի նկարներն ու գնառաջարկները տեղադրված են հունիսից։ Ստացվում է, որ ընկերությունը հստակ իմացել է, որ ստանալու է շինթույլտվությունն, ու բնակելի շենքը կառուցվելու է։

Կառուցապատվող հողամասը, ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, 2022 թ.-ից սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Հարությունյանին։

Մանրամասները՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.