Երևանում 2 տարեկան երեխա է ընկել 4-րդ հարկից

Երևանում 2 տարեկան երեխա է ընկել 4-րդ հարկից

Երևանում 4-րդ հարկից 2-ամյա տղա երեխա է ընկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.comը։ Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին։

Ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «ԳՈւՎ, պնևմաթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։ Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում իր 2-ամյա որդին` Լեոն, անզգուշաբար ցած է ընկել ննջասենյակի պատուհանից։

Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար։

Leave a Reply

Your email address will not be published.