Զգուշացում. ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ

Զգուշացում. ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ

Զեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվամբ, որի միջոցով դիմած քաղաքացիներին ապակողմնորոշում են և ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրում, այս մասին հաղորդում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

«Հորդորում ենք ուշադիր լինել նման էջերի հետ գրագրություն վարելուց, ձեռնպահ մնալ նշված էջերի հորդորով գումարներ փոխանցելուց կամ Ձեր մասնակցությամբ կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, հավաստիանալ, որ կապ եք հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական էջի հետ, որն ունի կապույտ տարբերանշան, որտեղ առկա են էջի մասին ամբողջական տեղեկատվություն, հետադարձ կապի գործող հեռախոսահամարներ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published.