Զինծառայող է զոհվել.ՊՆ

Զինծառայող է զոհվել.ՊՆ

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

ՊՆ մամուլի քարտուղարի փոխանցմամբ, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,-նշում են նախարարությունից։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Leave a Reply

Your email address will not be published.