Զոհվածների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը. ոստիկանական մեծ ուժեր են բերվել ՀՀ Քննչական կոմիտեի մոտ (տեսանյութ)

Զոհվածների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը. ոստիկանական մեծ ուժեր են բերվել ՀՀ Քննչական կոմիտեի մոտ (տեսանյութ)

Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են բերվել ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց, որտեղ 44խ-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 24-ժամյա նստացույց են հայտարարել:

Մեծ թվով ոստիկաններ պատը են կազմել, որպեսզի ակցիայի մասնակիցները չմոտենան ՔԿ շենքին: Զոհված զինծառայողների ծնողները փակել են Մամիկոնյանց փողոցը:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը դիմելով ոստիկաններին ասաց. «Մենք չենք հանգստանալու, թող ինձ նորից տանեն ոստիկանություն: Այսպես են անում, որ մենք մահանանք, մենք չենք մահանալու, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, որ իմանան, թե մեր տղաների սպանության համար ովքեր են մեղավոր, որ մեղավորները սատկեն: Մեր տղերքը զոհվել են, բայց մեր տղերքին սպանողները սատկելու են»:

«Պետք լինի՝ 24 ժամ էլ կկանգնենք այստեղ։ Ամեն զինվորի մահվան լուր լսելուց նորից մեռնում ենք, հետ ենք գալիս», – վրդոված ասաց մեկ այլ ծնող։

Այստեղ են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանն ու Քրիստինե Վարդանյանը:

Նշենք, որ այսօր զոհված զինծառայողների հարազատները ՔԿ-ի դիմաց 24-ժամյա նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին: Նրանք բողոքում են, որ մինչ օրս որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։

 

Leave a Reply

Your email address will not be published.