Ըմբշամարտիկ Յուրի Հովեյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտիկ Յուրի Հովեյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

 

Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը։

 

Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Հովեյանը (63կգ) մրցամարտում հաղթելով թուրք մրցակցին՝ դարձել է Մ20 ԵԱ բրոնզե մեդալակիր։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

 

Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Պապիկ Ջավադյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

 

Գասպար Տերտերյանը (67 կգ) կիսաեզրափակիչում 5։1 հաշվով հաղթել է հունգարացի մրցակցին։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ) պարտվել է կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։

 

Այսօր 97 կգ Արշակ Գեղամյանը մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով պարտվել է գերմանացի մրցակցին։ 97 կգ Արշակ Գեղամյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։ 77 կգ Հենրիկ Գևորգյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում:

Leave a Reply

Your email address will not be published.