Թբիլիսիում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին

Թբիլիսիում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:

Այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Leave a Reply

Your email address will not be published.