Թել Ավիվում Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ

Թել Ավիվում Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ

Պաղեստինի անկախությունը ճանաչելու Երևանի որոշումից հետո, Իսրայելում Հայաստանի դեսպանը հրեական պետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել. այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման պատճառով Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խիստ դիտողություն հայտնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Leave a Reply

Your email address will not be published.