Թեհրանի արվարձանում գտնվող կոսմետիկայի արտադրամասում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Թեհրանի արվարձանում գտնվող կոսմետիկայի արտադրամասում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Թեհրանի արվարձանում գտնվող Քարաջ քաղաքում կոսմետիկայի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Tasnim-ը։

 

Այս միջադեպը մեծ վնաս է հասցրել սարքավորումներին և ներքին շինություններին, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

 

Կոսմետիկայի գործարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 25-ի, տուժածները հոսպիտալացվել են։

 

«Այսօր ժամը 15:30-ին, գործարանում հրդեհի մասին հայտարարվելուց հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական և հրշեջ խմբերը»,- գործակալությանը հայտնել է տեղի հրշեջ ծառայության ղեկավար Հոսեյն Աշուրին։

 

Նրա խոսքով՝ նախնական գնահատականներով, հրդեհի, ապա հոսքագծի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառը եղել է կոսմետիկ սփրեյների լիցքավորման ժամանակ գազի արտահոսքը։

Leave a Reply

Your email address will not be published.