Թիվ 77 երթուղու վարորդը հարբած է եղել․ նա հեռացվել է աշխատանքից

Թիվ 77 երթուղու վարորդը հարբած է եղել․ նա հեռացվել է աշխատանքից

Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում ծառայության ընթացքում նկատել են՝ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։ Տեղում նույն վաշտի պարեկներ Վազգեն Զաքարյանն ու Արշալույս Ղուկասյանը Աբովյան փողոցում կանգնեցնում են «Գազելը» ու վարորդին ենթարկում սթափության փորձաքննության։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվում է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 69-ամյա Միխայիլ Ղուլյանը, եղել է խմած՝ խմածության ամենաբարձր աստիճան։ Ու այդ վիճակում «էս մեր խելոքը» տեղափոխում էր 12 ուղևորի։ Շնորհիվ պարեկների գրագետ աշխատանքի, կարելի է վստահ ասել՝ պարեկներն այսօր փրկեցին 12 քաղաքացու կյանք։

Leave a Reply

Your email address will not be published.