Թշնամու կրակից զինծառայող է վիրավորվել

Թշնամու կրակից զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դրա հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Leave a Reply

Your email address will not be published.