Խոշոր ավտովթար է տեղի ուենցել Արագածոտնի մարզում: Հայաստանի Ներքին գործերի նախարարության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա – Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին Ուշիի ոլորանների սկզբնամասում, Թուրքիայի քաղաքացի 33-ամյա Իլկեռ Կոսենը իր վարած DAF մակնիշի բեռնատարով՝դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով տապալել էլեկտրասյունը:
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր՝ 28-ամյա Թուրքիայի քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, որից հետո «Աշտարակ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբըը վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Մանրամասները՝ տեսանյութում: