Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 2.32-ին (Մոսկվայի ժամանակով 5.32), նրա էպիկենտրոնը գտնվել է Կոզան քաղաքից 27 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։