ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալված է և սպասում է մեղադրանքի: Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ նա ԱՄՆ պատմության մեջ առաջ նախագահն է, որին քրեական մեղադրանք առաջադրվում ու պետք է դատարանի առաջ կանգնի որպես մեղադրյալ:
Քաղաքական գործչի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթենի դատարանի շենքի մոտ։ Թրամփի հակառակորդները կոչ են անում ձերբակալել նախկին նախագահին՝ նրան մեղադրելով կեղծիքի մեջ։
Աջակիցների խումբը ծածանում է քաղաքական գործչի անունով և «Թրամփ կամ մահ» մակագրություններով դրոշներ։ Նյու Յորքի երդվյալ ատենակալները անցյալ շաբաթ քվեարկեցին Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին:
CNN-ի փոխանցմամբ՝ Մանհեթենի դատախազությունը պատրաստ է մեղադրանք ներկայացնել Թրամփին բիզնեսում խարդախության ավելի քան 30 հոդվածով։