Ի՞նչ է հայտարարել ՌԴ-ն երեկվա սահմանային լարվածության մասին. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Ի՞նչ է հայտարարել ՌԴ-ն երեկվա սահմանային լարվածության մասին. Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովը շարունակել է իր հերթական նիստերը. Քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 24 հարց: Նիստը սկսվեց նախօրեին Տեղ գյուղի տարածքում Ադրբեջանի զինուժի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ն քննարկել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության եւ ԱԺ պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը: ՄԻՊ-ի ընտրության արդյունքները հրապարակվեցին այսօր:

Ըստ այդմ, Անահիտ Մանասյանի օգտին քվեարկել է 69 պատգամավոր, նա ընտրվել է միաձայն, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել ընտրությանը: Այսօր ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Նշենք, որ մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Նիկոլ Փաշինյանը նույնպես Ազգային ժողովում է գտնվում, նա պետք է պատասխանի պատգամավորների կողմից հնչող հարցերին։

 

Leave a Reply

Your email address will not be published.