Իտալիայի հյուսիսում հեղեղումներ են, մի քանի գետեր դուրս են եկել ափերից

Իտալիայի հյուսիսում հեղեղումներ են, մի քանի գետեր դուրս են եկել ափերից

Իտալիայի հյուսիսում  հեղեղումներ են, հորդառատ տեղումների պատճառով մի քանի գետեր դուրս են եկել ափերից։ МИР 24-ի հաղորդմամբ, ճանապարհներին սողանքներ են տեղի ունեցել։

Թուրինից ոչ հեռու ջրի ճնշումից երկու կամուրջ է փլուզվել։ Տեղական բնակավայրերի բնակիչները կտրվել են արտաքին աշխարհից։ Մեկ մարդ անհետ կորել է։ Ծանր վնասվել է ափամերձ գոտին։ Փոթորիկ է բարձրացել Տոսկանայի ափին։

Միլանում ջրով են լցվել փողոցներ, ստորգետնյա անցումներ և նկուղներ։ Մետրոպոլիտենը դադարել է աշխատել; Ջուրը վնասել է էլեկտրացանցը, և քաղաքային ռադիոկայանն իր հիմնադրումից ի վեր առաջին անգամ դադարեցրել է հեռարձակումը։

Ջենովայում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու գովազդային վահանակներ, կտրել էլեկտրահաղորդման գծերը։

Վատ եղանակը հասել է նաև Հռոմ։ Իտալիայի մայրաքաղաքը նախօրեին տեղացել է հորդառատ անձրև։

Leave a Reply

Your email address will not be published.