Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցներ են (երեկ և այսօր) ունեցել, հանգամանալից քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային որոշ խնդիրներ, հայտնում է IRNA գործակալությունը։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առկա տարաձայնությունները և առկա խնդիրները, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները։

Խոսելով տարածաշրջանի երկրների միասնության, անվտանգության ու առաջընթացի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի դավադրության մասին՝ Ամիր Աբդոլլահիանն ասել է.«Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների առկայությունից շահում են միայն թշնամիները»։

Ըստ աղբյուրի՝ հաշվի է առնվել նաև ԶԼՄ-ների գործունեությունը երկու երկրների շահերին ավելի համահունչ կառավարելու անհրաժեշտությունը։

Leave a Reply

Your email address will not be published.