Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Սերվանտեսի Խաչատրյանի անշնչացած մարմինը: Ըստ նախնական վարկածի, վերջինս իր նոր գնված ատրճանակով մտել է իր տան սենյակ` այն մաքրելու նպատակով:
Քիչ անց լսվել է կրակոց, որից հետո հայտնաբերել են նրա դին: Ըստ մեր տեղեկությունների քրեական վարույթ է նախաձեռնվում ինքնասպանության հատկանիշներոց: Մեր աղբյուրները չեն բացառում, որ դա եղել է անզգուշության հետևանք: Հիշեցնենք, որ Խաչատրյանը անցած տարի ազատվել էր պաշտոնից ու անցել թոշակի: