ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ապրիլի 6-7-ը Լավրովը կայցելի Թուրքիա, շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ առևտուր, էներգետիկա, զբոսաշրջություն։
Կլինի մտքերի մանրակրկիտ փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի, այդ թվում՝ ուկրաինական, սիրիական և ղարաբաղյան կարգավորման շուրջ ներկայիս իրավիճակի վերաբերյալ։