Լավրովը սուտ է որակել Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանն Ադրբեջանին է «հանձնել» Արցախը

Լավրովը սուտ է որակել Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանն Ադրբեջանին է «հանձնել» Արցախը

Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը իբր Լեռնային Ղարաբաղը «հանձնել» է Ադրբեջանին, իրականությանը չեն համապատասխանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ-որ գործիչ, կարծում եմ, խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել արտահայտվել այն առումով, որ Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին: Ավելի ոչ կոռեկտ ու անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Նա վկայակոչեց այն, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին առաջին եռակողմ պայմանավորվածությունները։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,-Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:

Նա պարզաբանել է, որ այդ փաստաթղթում ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և երեք առաջնորդներն էլ այդ ժամանակ ելնում էին նրանից, որ այդ հարցի շուրջ դեռ պետք է բանակցություններ վարվեին։

«Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ հրավիրված էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք ստորագրեցին հայտարարություն, որում ասվում էր, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, բոլոր հարցերը փակված են»,- ասել է Լավրովը։

Ըստ Լավրովի, այդ կերպ «Հայաստանի վարչապետը ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի մարզը  գտնվում է Ադրբեջանի կազմում»։

«Պետք չէ մեզ մեղադրել 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղը հանձնելու մեջ, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ»,- ընդգծել է Լավրովը։

 

Leave a Reply

Your email address will not be published.