Լարված իրավիճակ՝ Թբիլիսիի խորհրդարանի մոտ

Լարված իրավիճակ՝ Թբիլիսիի խորհրդարանի մոտ

Լարված իրավիճակ է ստեղծվել Թբիլիսիի խորհրդարանի մոտ։ Իրավիճակը սրվել է, երբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։

Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, պատգամավորները տարհանվել են, հատուկջոկատայինները փակել են խորհրդարանի մուտքերը։

Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, բաց թողել պղպեղով բալոններ։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ օրենքի ցանկացած խախտում ոստիկանության կողմից անմիջապես կկանխվի, կկիրառի օրենքով նախատեսված ուժ, այդ թվում՝ հատուկ միջոցներ։

Leave a Reply

Your email address will not be published.