Լոռու մարզում ավտովթարի է ենթարկվել Տաշիրի «Հայ կաթոլիկ» եկեղեցու հոգևոր հովիվը

Լոռու մարզում ավտովթարի է ենթարկվել Տաշիրի «Հայ կաթոլիկ» եկեղեցու հոգևոր հովիվը

Լոռու մարզում այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 15:00-ի սահմաններում՝ Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արտյոմ Գ.-ն, իր վարած Renault DUSTER մակնիշի ավտոմեքենայով, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արտյոմ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վիրավորն աշխատում է Տաշիրի «Հայկաթոլիկ» եկեղեցում, որպես հոգևոր հովիվ:

Leave a Reply

Your email address will not be published.