Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել

Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել

Խորհրդարանական ընդդիմությունը՝ Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հստակեցնելով, որ օրակարգում   սահմանազատման և սահմանագծման գործընթացին առնչվող հարցերն են լինելու։

«Մեզ համար կան բազմաթիվ անհայտ հարցեր, և մենք ակնկալում ենք, որ վերջապես իշխանությունները կներկայացնեն, թե ինչի հիման վրա են պնդում, թե Տավուշի մարզի տարածքի որևէ հատված պատկանում է Ադրբեջանին»,- ասել է Արթուր Խաչատրյանը։

Leave a Reply

Your email address will not be published.