Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին երեխա է լույս աշխարհ եկել

Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին երեխա է լույս աշխարհ եկել

Տավուշի մարզում երեխան լույս աշխարհ է եկել ճանապարհին։

«Մեր երկրի այս ծանր, անկայուն իրավիճակում, հայ-ադրբեջանական սահմանի  Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։ Ծննդկանին օգնության է հասել բժիշկ Կորյուն Վարդապետյանը։ Երեխան ծնվել է 3300գր կշռով, 51 սմ հասակով։ Ծննդաբերությունից հետո ծննդկանին և երեխային շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Իջևան ԲԿ։

Բժիշկ Կ․ Վարդապետյանը շնորհակալություն է հայտնում Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանին և համայնքի բնակիչներին՝ բժշկին օգնելու համար»,-ասված է Վարդապետյան Ընտանեկան բժշկության կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Leave a Reply

Your email address will not be published.