«Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` սեպտեմբերի 4-ի դրությամբ

«Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` սեպտեմբերի 4-ի դրությամբ

Շարունակվում է «Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է` շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումը:

Ոստիկանությունից  հայտնում են, որ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան 12 տոննա կանեփի և 4,5 կգ կակաչի վայրի աճած զանգված:

Տնամերձ 23 հողամասում հայտնաբերվել է կանեփի 611 բույս:

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում անցած շաբաթվա ընթացքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 8391 գրամ մարիխուանա, մոտ 22 գրամ մեթամֆետամին, 144 գրամ հերոին, մոտ 5 գրամ սփայս, 10 մլ մեթադոն և 0,42 գրամ սուբուտեքս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 1013 փամփուշտ, երեք նռնակ ու նռնակի չորս պայթուցիչ, 1 պահեստատուփ, երկու ինքնաձիգ, մեկ հրացան:

Միջոցառումների արդյունքում նաև հայտնաբերվել է 13 հետախուզվող:

«Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Leave a Reply

Your email address will not be published.