Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցությունը

Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով մի շարք ուղղություններով փոխշահավետ և կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու հանձնառությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականցվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։ Հատուկ անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի արդյունավետ կառավարման ուղղությամբ ԶՖԳ հետ ձևավորված երկարամյա փոխգործակցությանը և դրա շարունակականության կարևորությանը։

ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին վերահաստատել են գործակալության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը և կատարելագործելու արդեն իսկ ձևավորված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:

Leave a Reply

Your email address will not be published.