Կարևոր է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում տեղահանվածների վերադարձի ապահովման գործում․ ԱԳՆ

Կարևոր է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում տեղահանվածների վերադարձի ապահովման գործում․ ԱԳՆ

ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ից, Վահե Գևորգյանը շնորհավորել է տիկին Բելանիին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաև փախստականների, ներքին տեղահանվածների, միգրացիայի հարցերում ՀՀ առաջնայնություններին և ոլորտին առնչվող այլ խնդրների:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն:

Leave a Reply

Your email address will not be published.