ԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է դրամանիշեր

ԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է դրամանիշեր

Հայաստանի կենտրոնական բանկն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։

ՀՀ կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն և անհրաժեշտ են ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուն համալրելու համար:

 Դրամանիշերի և ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակում (Վազգեն Սարգսյան 6 հասցեով)։

Leave a Reply

Your email address will not be published.