Կին էակին պետք է երջանկացնել ու տոն պարգևել ամեն օր, որովհետև կնոջ արարիչ էությունն է կյանքի աղբյուրը․ Օհանյան

Կին էակին պետք է երջանկացնել ու տոն պարգևել ամեն օր, որովհետև կնոջ արարիչ էությունն է կյանքի աղբյուրը․ Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է կանանց միջազգային օրը։ Նա, մասնավորապես, գրել է․

 

«Սիրելի՛ կանայք, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ օրվա՝ Կանանց տոնի կապակցությամբ։ Եվ այն խորին համոզմունքն ունեմ, որ կին էակին պետք է երջանկացնել ու տոն պարգևել ամեն օր, որովհետև կնոջ արարիչ էությունն է կյանքի աղբյուրը, և կինը այն ուժն է, որ իր խորհրդավոր ու գեղեցիկ ներկայությամբ, հավատարիմ ու տաք շնչով ապրելու, արարելու, աննկուն մաքառելու ու նոր հաղթանակներ կերտելու լիցքեր է տալիս ամեն օր և ամենուր՝ թե՛ պատերազմի դաշտում, և թե՛ խաղաղության օրերին՝ ժամանակի շրջապտույտը դարձնելով ավելի գունեղ ու անմոռանալի»։

Leave a Reply

Your email address will not be published.