Հազարամյա կաղնին տնկել Է Վարդան Մամիկոնյանը, կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր․ Փաշինյան (տեսանյութ)

Հազարամյա կաղնին տնկել Է Վարդան Մամիկոնյանը, կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր․ Փաշինյան (տեսանյութ)

Ավանդության համաձայն՝ այստեղ հազարամյա կաղնին տնկվել Է Վարդան Մամիկոնյանի կողմից։ Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր։

Ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել Ակնաղբյուրից․

«Հարգելի հայրենակիցներ, այսօր այցելեցի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայր: Կոչ եմ անում անպայման երեխաների հետ գալ Ակնաղբյուր, որտեղ կա մի ուխտատեղի. ավանդության համաձայն՝ այստեղ հազարամյա կաղնին տնկվել Է Վարդան Մամիկոնյանի կողմից: Նախորդ դարի կեսերին կաղնին թեքվել է, որի փոխարեն մարշալ Հովհաննես Բաղրամյանը տնկել է նոր կաղնիներ:

Միաժամանակ, Ակնաղբյուրում ծանոթացա 3 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, որոնք կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.