Համաձայն չեմ պնդման հետ, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է սահմանադրության փոփոխության պատճառը. Միրզոյան

Համաձայն չեմ պնդման հետ, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է սահմանադրության փոփոխության պատճառը. Միրզոյան

Երկու կողմն էլ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, խաղաղության կարգավորման գործընթացում իրավական խնդիրներ տեսել են և դրանք ներկայացրել են մյուս կողմին. երկու կողմ էլ տվել են համապատասխան պարզաբանումներ, ԱԳՆ–ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով, հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բաքվի պահանջն է։

«Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք խնդրի վրա՝ իրենց իրավական դաշտում, սկսած սահմանադրությունից։ Մենք սահմանադրական փոփոխություններից խոսել ենք, և հանձնաժողովը ձևավորվել է 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց»,-ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։

«Չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ, ցանկացած սահմանադրություն ավելի լայն ազդեցություն ունի և անդրադառնում է արտաքին հարաբերությունների վրա։ Այս առումով թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի սահմանադրությունը բացառություն չեն։ Բայց ասել, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է սահմանադրության փոփոխության պատճառը, մեծ չափազանցվածություն կլինի, համաձայն չեմ այդ պնդման հետ»,-ասաց Միրզոյանը։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Leave a Reply

Your email address will not be published.