Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Մոնղոլիային

Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Մոնղոլիային

Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաղթեց Մոնղոլիայի թիմին։

Լիլիթ Մկրտչյանը (2366) սպիտակներով հաղթեց Տուրմունխ Մունխզուլին (2256), Էլինա Դանիելյանը (2393) սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Դավաադեմբերել Նոմին-Էրդենեին  (2319)։ Աննա Սարգսյանը (2364) սևերով ուժեղ էր Էրդենեբայար Խուսլենից (2229)։

Մարիամ Մկրտչյանը (2328) սևերով ոչ ոքի խաղաց Բատկույագ Մունգունտուլի (2346) հետ։

Հայաստանի հավաքականն ունի 13 միավոր։

Leave a Reply

Your email address will not be published.