Հայ մարզիկը ջախջախել է ադրբեջանցուն. ըմբիշը հրաժարվել է սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

Հայ մարզիկը ջախջախել է ադրբեջանցուն. ըմբիշը հրաժարվել է սեղմել նրա ձեռքը (տեսանյութ)

Այսօր Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ 1/4 եզրափակիչ փուլում հանդիպել են հայ Կարապետ Մանվելյանն ու ադրբեջանցի Ռախիմ Հասանովը։

Ինչպես հայտնում է Vahesport.ru-ն՝ մինչև 55 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Կարապետ Մանվելյանը ժամանակից շուտ 7-1 հաշվով հաղթեց մրցակցին։ Հիասթափված ադրբեջանցի Ռախիմ Հասանովը դրանից հետո հրաժարվեց սեղմել հայ մարզիկի ձեռքն ու հարվածեց նրան, ինչից հետո պատասխան հարված ստացավ մեր մարզիկից։

Մրցավարը միջամտել է ու ամենայն հավանականությամբ Ռախիմ Խասանովը որակազրկվի։

Կարապետ Մանվելյանը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմենամարտի թուրքի հետ, կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Leave a Reply

Your email address will not be published.