Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կես տարում անկում է ապրել 48.3 տոկոսով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:
«Դրամական փոխանցումների զուտ ներհոսքն անկում է ապրել 48.3 տոկոսով: Դրան ամենամեծ բացասական նպաստն է ունեցել ՌԴ-ից ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի 69.4 տոկոս նվազումը»,-ասաց նախարար Հովհաննիսյանը: