«Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը, սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին»․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը, սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին»․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

 

Հեռագրում ասված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։

 

Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։

Leave a Reply

Your email address will not be published.