Հայաստանը կկասեցնի եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը․ Փաշինյան

Հայաստանը կկասեցնի եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը․ Փաշինյան

ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սանկտ-Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

«Մենք շարունակում ենք դա հենց այդպես ընկալել և տնտեսական փոխգործակցությունը զարգացնել հենց այս համատեքստում՝ ձգտելով կասեցնել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն և այդ կառույցի տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցված լինեն քաղաքական հավակնությունների հետ։

Փաշինյանն ասել է նաև, որ հիմնական առևտրային ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն՝ քաղաքական նկատառումներից ելնելով։

«Դա միանշանակ կհանգեցնի միության հիմնարար սկզբունքների խաթարմանը»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.