Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են. օրն ու վայրը դեռ հստակ չէ. Արմեն Գրիգորյան

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են. օրն ու վայրը դեռ հստակ չէ. Արմեն Գրիգորյան

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները հանդիպելու են, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Օրի, ժամի ու տեղի մասով դեռևս հստակություն չկա։

Գրիգորյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանը ստացել է Ադրբեջանի տարբերակը, որը հունվարի 4-ի պատասխանն է։

«Շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»,- նշեց նա։

ԱԽ քարտուղարը նշեց, թե դեռ հստակ չէ՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կլինի երկկո՞ղմ, թե՞ միջոնորդների մասնակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published.